Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողը դարձավ Եղիշե Մելիքյանի թիմակիցը

15:15   12 հուլիսի, 2012

Ուկրաինայի Պրեմյեր լիգայի նորեկ Ուժգորոդի «Գովերլան» ձեռք է բերել Գերմանիայի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Դավիդ Օդոնկորին:

28-ամյա ֆուտբոլիստն ուկրաինական ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որը կարող է երկարաձգվել եւս մեկ տարով, հաղորդում է «Գովերլայի» պաշտոնական կայքը:

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Դավիդ Օդոնկորը աշխարհի 2006թ. առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Եվրո-2008-ում՝ արծաթե մեդալակիր:

Նրա նախորդ ակումբը եղել է Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող Ախենի «Ալեմանիան»: Նախկինում հանդես է եկել նաեւ իսպանական «Բետիսում»:

Հիշեցնենք, որ «Գովերլայում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.