Մանչեսթերի հայկական ռեստորանի սեփականատեր. Մխիթարյանին բոլորը սիրում են, շատ հպարտ ենք, որ նա խաղում է այստեղ

23:46   18 հունվարի, 2017

Անգլիայի Մանչեսթեր քաղաքում 1968 թվականից գործող հայկական ռեստորանը (Armenian Taverna) հայտնվել է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ: Հայ ֆուտբոլիստը հարցազրույցներից մեկում նշել էր, որ Գերմանիայից Մանչեսթեր տեղափոխվելուց հետո հաճախ է լինում այդ ռեստորանում:

«Հենրիխը հաճախ է լինում մեզ մոտ՝ 1-2 շաբաթը մեկ: Երբեք չես մտածի, որ նա հայտնի մարդ է, հասարակ տղա է՝ բոլոր հաճախորդների նման, ուտում է ամեն ինչ: Բոլորն են նրան սիրում, մենք շատ հպարտ ենք, որ նա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Մխիթարյանի նախընտրած ուտեստներից է քեբաբը»,- ռեստորանի սեփականատեր Արմանի խոսքը մեջբերում է manchestereveningnews-ը:

Անցած տարի Armenian Taverna-ն նորոգվել է եւ վերաբացման երեկոյին մասնակցել է նաեւ Մխիթարյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։