Ֆելիպե Մասան դիմել է հոգեբանի օգնությանը

14:34   12 հուլիսի, 2012

«Ֆերարիի» ավտոարշավորդ Ֆելիպե Մասան դիմել է հոգեբանի, որպեսզի կարողանա հաղթահարել վերջին շրջանում ունեցած անհաջողությունները:

«Ցուցադրածս արդյունքները հոգեբանորեն ճնշում են ինձ: Ես ստիպված էի դիմել հոգեբանի օգնությանը եւ վերականգնողական կուրս անցնել: Ես անկեղծորեն հավատում եմ, որ անհաջողություններն արդեն անցյալում են եւ կարող եմ նոր հաջողությունների հասնել»,- բրազիլացի ավտոարշավորդի խոսքը փոխանցում է Revista ESPN-ը:

Մասան բացառել է, որ իր հոգեբանական խնդիրների պատճառը 2008թ. Հունգարիայում կայացած Մեծ մրցանակի ժամանակ տեղի ունեցած մեծ վթարը կարող է լինել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.