18:53 18 հունվարի, 2017Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնայում» հանդես եկած իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան վստահ է, որ Պրեմյեր լիգայի 21-րդ տուրում «էվերտոնից» 0։4 հաշվով կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի մասնագետի գլխավորությամբ կկարողանա բարելավել խաղն ու արդյունքները։
«Գվարդիոլայի համար բարդ ժամանակահատված է, բայց ես հավատում եմ, որ նա կկարողանա շտկել դրությունը։ Այդպես պատահում է, բայց նա հրաշալի մարզիչ է, ունի լավ մարզչական շտաբ, որը կարող է փոխել իրավիճակը։ Գվարդիոլային լուսավոր ապագա է սպասվում «Մանչեսթեր Սիթիում»։
Ամեն երկրում ֆուտբոլ խաղալը բարդ է։ Ինձ հաջողություն է ժպտացել խաղալ Գվարդիոլայի ղեկավարությամբ։ Նա գերազանց մարզիչ է ֆուտբոլ սիրող խաղացողների համար։ Հաղթելը միշտ ծանր է, իսկ նրան հաջողվել է դա։ Նա ունի զարմանալի վիճակագրություն»,- Վիլյայի խոսքը մեջբերում է Skysport-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 21 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 42 միավորով 5-րդ տեղում է, 2 միավոր է հետ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Չորրորդ տեղում ընթացող «Արսենալն» ունի 44 միավոր։ Առաջատար «Չելսին» վաստակել է 52 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.