22:45 17 հունվարի, 2017Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ եւ ունի 2 միավոր:
Միանձնյա առաջատարը ուկրաինացի Պավել էլյանովն է, որը սեւերով պարտության մատնեց հնդիկ Բասկարան Ադհիբանին: Հունվարի 18-ը մրցաշարում հանգստյան օր է:
Հիշեցնենք, որ Վեյկ Ան Զեեի մրցաշարը 13 տուրից է եւ կավարտվի հունվարի 29-ին:
Tata Steel Chess-2017, չորրորդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Յի Վեյ (Չինաստան)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)՝ 0.5:0.5
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0:1
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Բասկարան Ադհիբան (Հնդկաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)՝ 0:1
Մրցաշարային դրությունը չորրորդ տուրից հետո. Էլյանով՝ 3.5, Կարլսեն, Սո՝ 3-ական, Հարիկրիշնա, Կարյակին՝ 2.5-ական, Անդրեյկին, Վեյ, Գիրի, Արոնյան՝ 2-ական, Նեպոմնյաշչի, Վոյտաշեկ՝ 1.5-ական, Ռապորտ, Ադհիբան՝ 1-ական, Վան Վելի՝ 0.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.