Հենրիխ Մխիթարյանը ստացել է Պրեմյեր լիգայի ամսվա լավագուն գոլի մրցանակը (ֆոտո)

15:09   13 հունվարի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Սանդերլենդի» դեմ խաղում ճանաչվել է Պրեմյեր լիգայի՝ դեկտեմբեր ամսվա լավագուն գոլ։ Հայաստանի հավաքականի ավագը ստացել է լավագուն գոլի մրցանակը, տեղեկացնում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» դեկտեմբեր ամսվա 3 լավագուն գոլերի հեղինակը եւս Հենրիխ Մխիթարյանն էր։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։