Աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը

21:19   11 հունվարի, 2017

Համաշխարհային ֆուտբոլի ավագագույն խաղացող Կացույոշի Միուրան նոր պայմանագիր է կնքել ճապոնական «Յոկոհամայի» հետ: 49-ամյա հարձակվողը կխաղա եւս մեկ տարի, հաղորդում է BBC-ն:

1992թ. Ասիայի գավաթակիրը կարիերան Ճապոնիայի ազգային հավաքականում ավարտել է 17 տարի առաջ: Ճոպանիայի թիմում անցկացրած 89 խաղում նա խփել է 55 գոլ: Միուրան ֆուտբոլային կարիերան սկսել է 1986-ին բրազիլական «Սանթոսում»։ Նա առաջին ճապոնացի ֆուտբոլիստն է, որը հանդես է եկել Իտալիայի առաջնությունում։ 1994-ին նա վարձակալությամբ խաղացել է «Ջենոայում»։ «Յոկոհամայում» Միուրան հանդես է գալիս 2005-ից։ 

Փետրվարի 26-ին Միուրան կդառնա 50 տարեկան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։