Բելգրադի «Պարտիզանը» 3 տարով զրկվեց եվրագավաթներից

20:51   11 հունվարի, 2017

Ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար Բելգրադի «Պարտիզանը» երեք տարով զրկվել է ֆուտբոլային եվրագավաթային մրցաշարերի մասնակցելու իրավունքից։ Որոշումն ընդունել է ՈւԵՖԱ-ն, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։ «Պարտիզանը» մեղադրվում է նաեւ ՈւԵՖԱ-ի արտոնագրման կանոնները խախտելու մեջ։

Ակումբների ֆինանսական վերահսկողության կոմիտեի վճռաբեկ պալատը «Պարտիզանին» զրկել է 2017-2018, 2018-2019, 2019-2020 թվականների մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մրցաշարերին հնարավոր մասնակցությունից։

Սերբական ակումբի ղեկավարությունը նաեւ ստիպված կլինի վճարել 3 հազար եվրո տուգանք։ «Պարտիզանը» որոշումը կարող է բողոքարկել Մարզական վճռաբեկ դատարանում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։