10:37 6 հունվարի, 2017Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» եւ Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ճանաչվել է 2016թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Եզրափակիչ եռյակի քվեարկությունում Մահրեզը ստացել է 361 ձայն՝ հետ թողնելով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (313) եւ անգլիական «Լիվերպուլի» ու Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեին (186):
Լավագույն մարզիչ է ճանաչվել Պիտսո Մոսիմանեն, որը հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունզի» հետ նվաճել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի գավաթը:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը բաժին է հասել Լոնդոնի «Արսենալի» եւ Նիգերիայի հավաքականի հարձակվող Ալեքս Իվոբիին, ամենախոստումնալի խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.