09:16 1 հունվարի, 2017Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հայրենիքում չեմպիոն ճանաչված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել իր մարզական կարիերային հետեւողներին եւ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը:
«Ես շնորհակալ եմ իմ ազգին, աշխարհի բոլոր հայերին ինձ աջակցելու, գոտեպնդելու, իմ մարզական կարիերային հետեւելու, վիրահատությունից հետո ձեռքիս ապաքինումով հետաքրքրվելու, մրցագորգում սպասելու եւ իմ ուժերին հավատալու համար: Ես գորգ կվերադառնամ ավելի ուժեղ եւ հայերին ու Հայաստանին նոր հաղթական պահեր կպարգեւեմ: Միայն թե դա կլինի 7-8 ամսից ոչ շուտ:
Սիրելի հայեր, իմ պաշտելի Հայաստան, սրտանց շնորհավորում եմ Ամանոր ու Սուրբ ծնունդ, թող 2017-ը հաջողությունների ու հաղթանակների տարի լինի: Շնորհակալ եմ բոլորին ինձ աջակցելու համար. խոնարհվում եմ բոլորիդ առջեւ»,- ասել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանը բացահայտ կողմնակալ մրցավարության հետեւանքով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից, Հայաստանն էլ՝ 15-րդ օլիմպիական չեմպիոնից: Սակայն հայերի համար Միհրան Հարությունյանը թեկուզ եւ ոչ պաշտոնական կհամարվի օլիմպիական չեմպիոն:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.