20:07 30 դեկտեմբերի, 2016Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հաղթանակով ավարտվեց Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված շախմատի կայծակնային խաղի (բլից) աշխարհի առաջնությունը։ Կարյակինը 21 հնարավորից վաստակեց 16.5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշով հետ թողեց նույնքան միավոր վաստակած նորվեգացի Մագնուս Կարլսենին, որին պարտվել էր համաշխարհային թագի համար մրցամարտում։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 12 միավորով բաժանեց 20-28-րդ տեղերը (վերջնական տեղը՝ 28)։ Հրանտ Մելքումյանը 11.5 միավորով բաժանեց 29-40-րդ տեղերը (34)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.