Իբրահիմովիչ. Ինձ համար Ռոնալդոն ֆուտբոլի մարմնավորումն էր

10:26   30 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համեմատել է բրազիլացիներ Ռոնալդոյին, Ռոնալդինյոյին եւ պորտուգալացի Ռոնալդուին:

«Կարծում եմ՝ այդ եռյակից լավագույնը Ռոնալդոն էր: Ինձ համար նա ֆուտբոլի մարմնավորումն է: Նրա ամեն արածը խաղադաշտում հիացնում էր ինձ: Ռոնալդոն իսկական էր: Նա ծնված էր դրա համար: Դա մարզումների արդյունք չէ: Այդպիսի ֆուտբոլիստ չեն դառնում, այդպես ծնվում են: Նա բացառիկ է:

Ռոնալդինյոյի հետ խաղացել ենք «Միլանում», բայց նրա կարիերայի լավագույն օրերը չէին: Սակայն ես հավանում էի նրա հետ խաղալը: Նա վազում էր, դրիբլինգի էր դիմում, ցանկության դեպքում, մրցակցին կարող էր երեխայի տեղ դնել:

Ռոնալդուի հետ չեմ խաղացել, բայց նա խաղացողի այլ տեսակ է: Նրա այսօրվա խաղամակարդակը ոչ թե բնատուր տաղանդի, այլ համառ մարզումների արդյունք է,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.