Լոնդոն-2012. Չինաստանի պատվիրակության թիվը նվազել է 240-ով

17:58   11 հուլիսի, 2012

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Չինաստանը կներկայացնեն 396 մարզիկներ: Օլիմպիական խաղերի պատմության մեջ սա Չինաստանի երրորդ ցուցանիշն է: 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում չինական պատվիրակության կազմում ընդգրկված էին 693 մարզիկներ, իսկ Աթենք-2004-ում` 407 մարզիկներ:

Պեկինում չինացիները նվաճեցին 51 ոսկե մեդալ, Լոնդոնում հանդես կգան Պեկինի օլիմպիական չեմպիոններից 29-ը:

Ավստրալիայի հավաքականի կազմում հանդես կգան 410 մարզիկ, եւ սա վերջին 20 տարում ամենափոքր պատվիրակությունն է: Սիդնեյ-2000-ին մասնակցում էր 632 ավտստրալացի, հաղորդում է AFP-ն:

Առաջին անգամ ԱՄՆ-ի հավաքականում, որտեղ ընդգրկված է 530 մարզիկ, կանանց թիվը (269) գերազանցում է տղամարդկանց թիվը (261): Հավաքականի 228 մարզիկներ արդեն մասնակցել են նախորդ Օլիմպիական խաղերին, նրանցից 76-ը դարձել են օլիմպիական չեմպիոն, 124-ը նվաճել են մեդալներ, հաղորդում է AP-ն: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.