Միհրան Հարությունյանը՝ ՄԳԻՄՕ-ի հայ ուսանողների հետ

17:49   27 դեկտեմբերի, 2016

Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը հանդիպել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) հայ ուսանողների հետ:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանը վիրահատվել է եւ այժմ վերականգնողական փուլում է: Նա չմասնակցեց հավաքականի ծաղկաձորյան հավաքին, որն ավարտվեց դեկտեմբերի 27-ին:

Միհրան Հարությունյանը ժամանել է Երեւան եւ այսօր կմասնակցի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի պարգեւատրման արարողությանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։