Բալոտելին՝ Մաքգրեգորին. Չեմպիոնների չեմպիոն լինելու համար պետք է հաղթես Պետրոսյանին (ֆոտո)

23:25   25 դեկտեմբերի, 2016

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին խառը մենամարտերի UFC կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին առաջարկել է մենամարտ անցկացնել K-1-ի 31-ամյա իտալահայ վարպետ Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանի հետ:

«Դու մեծ մարտիկ ես, բայց չեմպիոնների չեմպիոն լինելու համար պետք է հաղթես չեմպիոն Ջորջիո Պետրոսյանին»,- Ինստագրամում գրել է Բալոտելին՝ հաջողություն մաղթելով եւ խնդրելով չվախենալ այդ մարտահրավերից:

Հիշեցնենք, որ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը պատմության մեջ առաջին մարտիկն է, որը UFC-ի գործող չեմպիոն է 2 քաշային կարգերում միաժամանակ: Ավելի ուշ նա հրաժարվել էր կիսաթեթեւ քաշային կարգում չեմպիոնական գոտուց: 28-ամյա իռլանդացին  մտադիր է դադար տալ կարիերայում: 

Բալոտելին ու Պետրոսյանը ընկերներ են: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։