Հենրիխ Մխիթարյանն ու Էրիկ Բային կմասնակցեն «Սանդերլենդի» հետ խաղին

13:11   24 դեկտեմբերի, 2016

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիովին վերականգնվել է վնասվածքից եւ կկարողանա «Մանչեսթեր Յունայթեդին» օգնել «Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի խաղում, հաղորդում է Manchester Evening News-ը:

Վնասվածքից ապաքինվել է նաեւ կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային, իսկ անգլիացի Լյուկ Շոուն բաց կթողնի հանդիպումը:

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ» խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց է թողել նախորդ 2 հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած վերջին 4 խաղերում Հենրիխը դարձել է 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։