Ռոնալդուի տեսաուղերձը սիրիացի երեխաներին. Դուք իսկական հերոսներ եք

19:09   23 դեկտեմբերի, 2016

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն տեսաուղերձով դիմել է Սիրիայի երեխաներին:

«Սա Սիրիայի երեխաների համար է: Մենք գիտենք, որ դուք շատ եք տառապում: Ես շատ հայտնի ֆուտբոլիստ եմ, բայց դուք իսկական հերոսներ եք: Չկորցնեք հույսը: Աշխարհը ձեզ հետ է: Մենք հոգ ենք տանում ձեր մասին: Ես ձեզ հետ եմ»,- ասել է Ռոնալդուն

Save the Children կազմակերպությունից հայտնել են, որ 31-ամյա ֆուտբոլիստը մեծ գումար է նվիրաբերել Սիրիայի երեխաներին սնունդ, հագուստ, դեղամիջողներ տրամադրելու նպատակով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։