Հռիփսիմե Խուրշուդյան. Շնորհակալ եմ իմ օգտին չքվեարկողներին

17:46   22 դեկտեմբերի, 2016

Օրերս հայտնի դարձավ 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը։ Հայաստանի մարզական լրագրողների քվեարկությանը մասնակցել է 35 մարզական լրագրող (NEWS.am Sport-ը չի մասնակցում)։

Տասնյակում ընդգրկվել է նաեւ 2016թ. Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը, որն այս տարի, դոպինգ թեստերի կրկնակի հետազոտման հետեւանքով վերադարձրեց Լոնդոն 2012-ի օլիմպիական բրոնզե մեդալը:

Քննադատություններ հնչեցին, թե ինչպես կարող է դոպինգ օգտագործած մարզիկը համարվել Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը։

NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ զրույցում Եվրոպայի չեմպիոնը մեկնաբանեց քննադատությունները:

«Սպորտը հասկացող մարդը գիտակցում է, որ ես Եվրոպայի գործող չեմպիոն եմ, իսկ դոպինգի արդյունքների վերզննումը 4 տարվա պատմություն ունի, եւ չի կարելի կապել մեր օրերի հետ: Ես ուրախ եմ եւ շնորհակալ իմ օգտին քվեարկողներին, նաեւ չքվեարկողներին եմ շնորհակալ, քանի որ նրանք ինձ այդպես ավելի մեծ ուժ են տալիս չընկճվելու եւ մեծ նվաճումներս շարունակելու մեծ սպորտում:

Ցավով վերադարձրեցի օլիմպիական բրոնզե մեդալս, բայց լիահույս եմ, որ օրերս սպասվելիք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշումը դրական կլինի՝ առանց որակազրկման, եւ ես կկարողանամ շարունակել իմ սիրած մարզաձեւով զբաղվել, մեր ազգին նոր հաղթանակներ պարգեւել»,- ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2016-ին

1. Արթուր Ալեքսանյան. օլիմպիական չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

2. Միհրան Հարությունյան. օլիմպիական փոխչեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

3. Սիմոն Մարտիրոսյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

4. Գոռ Մինասյան. օլիմպիական փոխչեմպիոն (ծանրամարտ)

5. Նազիկ Ավդալյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

6. Հարություն Մերդինյան. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի 5-րդ տեղ, 2016-ի Եվրոպայի չեմպիոն (սպորտային մարմնամարզություն)

7. Անդրանիկ Կարապետյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

8. Հռիփսիմե Խուրշուդյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (ծանրամարտ)

9. Վարշամ Բորանյան. 2016-ի Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

10. Արթուր Դավթյան. 2016-ի Եվրոպայի փոխչեմպիոն (սպորտային մարմնամարզություն)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.