14:50 22 դեկտեմբերի, 2016Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խորխե Վալդանոյի օգնական Անխել Կապան քննադատել է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Ըստ մարզիչի՝ Պերեսը գլուխ չի հանում ֆուտբոլից:
«Ռեալի» կազմում հանդես են գալիս արտակարգ ֆուտբոլիստներ՝ իսկական աստղեր: Սակայն խնդիրն այն է, որ թիմը չունի խաղային փիլիսոփայություն: Նրանք գնում են խաղացողների, փոխում են մարզիչների եւ փոխվում է նաեւ թիմի խաղը: Իսկ ահա «Բարսելոնան» ունի իր փիլիսոփայությունը: Բանն այն է, որ Պերեսը պատկերացում չունի, թե ինչ է ֆուտբոլը»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ը:
Անխել Կապան Խորխե Վալդանոյի մարզչական շտաբի հետ «Ռեալում» աշխատել է 1994-1996-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.