Սթիվ Սարկիսյանը պետք է ուժեղացնի «Ալաբամայի» հարձակման գիծը

21:43   19 դեկտեմբերի, 2016

Ամերիկահայ մասնագետ Սթիվ Սարկիսյանն ընդգրկվել է Ազգային ֆուտվբոլային լիգայի «Ալաբամա» ակումբի մարզչական շտաբ:

Ամերիկյան ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայքը նշում է, որ Սարկիսյանը զբաղեցրել է հարձակման գծի ուժեղացման համար պատասխանատու մարզչական պաշտոն:

«Մենք ուրախ ենք, որ մեզ օգնելու է այսքան փորձառու մասնագետ: Նա հարձակման գիծն ուժեղացնելու վերաբերյալ ունի հրաշալի գաղափարներ: Վստահ ենք, որ Սթիվը մեծ օգուտ կտա թիմին իր գիտելիքներով, էներգետիկայով եւ էնտուզիազմով»,- ասել է «Ալաբամայի» գլխավոր մարզիչ Նիկ Սաբանը:

Սարկիսյանը 2009-2013 թվականներին գլխավորել է «Վաշինգտոնը»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.