«Ֆուտբոլը հանուն հատուկ երեխաների». Լրագրողների հավաքականի հաղթանակով (ֆոտո)

23:44   18 դեկտեմբերի, 2016

«Ֆուտբոլը հանուն հատուկ երեխաների» բարեգործական մրցաշարում լրագրողների թիմն ամենաուժեղն էր: Երեւանի «Գրանդ Սպորտ» համալիրում կայացավ ֆուտզալի մրցաշար՝ նվիրված հաշմանդամություն ունեցող երեխաների: Հաղթող ճանաչվեց լրագրողների հավաքականը:

Մրցաշարի ընթացքում կատարեցին հանգանակություններ: Մրցաշարի նախաձեռնող խմբի անդամներից Պավել Սարգսյանի խոսքով՝ մրցաշարի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է հաշմանդություն ունեցող 13 ծայրահեղ կարիքավոր երեխաների ընտանիքներին:

«Բարեգործական այս միջոցառումն ունի շարունակական բնույթ, եւ նման օգնությունը այս հաշմանդամ կարիքավոր երեխաներին բոլորիս հոգու պարտքն է: Հանգանակությունը դեռ չի ավարտվել: Խաղերի ընթացքում հանգանակվել է 290 հազար դրամ՝ մեր սպասվածից շատ: Ակնկալում ենք մոտ 1.5 միլիոն դրամ փոխանցումներ: Դեռեւս մի քանի կազմակերպություն պետք է փոխանցումներ կատարեն, այդ պատճառով այս մրցաշարից հավաքված գումարը դեռեւս պարզ չէ: Հետեւողական ենք լինելու, որ այս գումարն ուղղվի հաշմանդամություն ունեցող ծայրահեղ կարիքավոր երեխաների ընտանիքներին»,- ասաց Պավել Սարգսյանը:

Բլից մրցաշարին մասնակցում էին «Ամերիաբանկի», «Արմսվիսբանկի», «Ինեկոբանկի», «ԱՅ ՅՈՒ ՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ-ի թիմերը եւ Լրագրողների հավաքականը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։