12:28 15 դեկտեմբերի, 2016«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տնային հաղթանակը 2:0 հաշվով:
«Հաղթեցինք՝ ցուցադրելով լավ ֆուտբոլ: Ամբողջ թիմը լավ աշխատեց, իսկ մեր պաշտպանները հաջող հանդես եկան մրցակցի ուժեղ հարձակվողների դեմ: «Ուոթֆորդը» տպավորեց ինձ: Այս թիմն ունի հրաշալի հարձակվողներ, որոնք շատ ուժեղ են ֆիզիկապես, բայց իմ տղաները բնավորություն ցույց տվեցին:
Ինչ վերաբերում է Իլկայ Գյունդոգանի վնասվածքին, կարծում եմ՝ նա բաց կթողնի մի քանի ամիս: Դա այսօրվա վատագույն նորությունն է»,- մարզիչի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» չորրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է առաջատար «Չելսիից»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.