23:07 12 դեկտեմբերի, 2016Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացավ France Football-ի «Ոսկե գնդակին»:
Պորտուգալիայի հավաքականի ավագն առաջ անցավ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից, իսկ Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի ռմբարկու Անտուան Գրիզմանը եզրափակեց լավագույն եռյակը: «Բարսելոնայի» հարձակվողներից Լուիս Սուարեսը չորրորդն է, իսկ Նեյմարը՝ 5-րդը:
Ռոնալդուն այս օրերին Արքայական ակումբի կազմում Ճապոնիայում է, որտեղ կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը: Պորտուգալացի հարձակվողը «Ոսկե գնդակին» արժանացել էր նաեւ 2008, 2013 եւ 2014 թվականներին:
Հինգ տարի անց France Football-ն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին դարձյալ ընտրեց ՖԻՖԱ-ից առանձին՝ լրագրողների քվեարկությամբ: Նախորդ հինգ տարիներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստին ֆրանսիական պարբերականն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընտրում էին լրագրողների, հավաքականների մարզիչների եւ ավագների համատեղ քվեարկությամբ: ՖԻՖԱ-ն այս անգամ մրցանակաբաշխությունը կանցկացվի հունվարի 9-ին:
Այս տարի 31-ամյա Ռոնալդուն «Ռեալի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաեւ Պորտուգալիայի հավաքականին օգնել է պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.