«Բավարիան» մեկնում է Չինաստան

23:28   10 հուլիսի, 2012

Մյունխենի «Բավարիան» կմեկնի Չինաստան, որտեղ հուլիսի 22-ից 27-ը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի: Հուլիսի 24-ին «Բավարիան» կխաղա տեղի «Բեջին Գուոան» ակումբի հետ, իսկ հուլիսի 26-ին Կանտոնում նրա մրցակիցը կլինի գերմանական «Վոլֆսբուրգը»:

Այնուհետեւ` մինչեւ Գերմանիայի առաջնության մեկնարկը, «Բավարիան» Գերմանիայի Սուպերգավաթի համար կպայքարի երկրի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ, որն այս տարի բավարցիներին հաղթել էր Գերմանիայի գավաթի եզրափակիչում: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, Մյունխենում, հաղորդում է France Football-ը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։