Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչի վիճակահանության անոնս

12:03   12 դեկտեմբերի, 2016

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 12-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

8 խմբերի հաղթողներն ընդգրկվել են առաջին զամբյուղում, իսկ երկրորդ տեղ գրավեծ թիմերը՝ երկրորդ: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

«Առաջին զամբյուղ». «Բարսելոնա» (Իսպանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Արսենալ» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Լեսթեր» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Նապոլի» (Իտալիա), «Մոնակո» (Ֆրանսիա):

«Երկրորդ զամբյուղ». «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Սեւիլիա» (Իսպանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Բայեր» (Գերմանիա):

Խմբերի հաղթողները 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները (փետրվարի 14/15-ին, 21/22-ին) կանցկացնեն մրցակցի խաղադաշտում: Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 7/8-ին եւ 14/15-ին:  

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը եւս որոշվելու են վիճակահանությամբ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։