Հենրիխ Մխիթարյանը՝ հանդիպման լավագույն խաղացող 87 տոկոս ձայներով

20:59   11 դեկտեմբերի, 2016

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ հայ ֆուտբոլիստը ստացել է ձայների 87 տոկոսը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի միակ գոլը հաղթական էր: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով: Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով փոխարինվեց 85-րդ րոպեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։