Ֆանտաստիկ Ռասել Ուեստբրուկը կրկնեց Մայքլ Ջորդանի ռեկորդը, օրվա արդյունքները

11:40   10 դեկտեմբերի, 2016

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են հերթական խաղերը:

Ռասել Ուեստբրուկի 27 միավորները չեն օգնել «Օկլահոմային», որը տանը 99:102 հաշվով պարտվել է «Հյուսթոնին»: «Օկլահոմայի» առաջատարը նաեւ կատարել է 10 փոխանցում եւ 10 անգամ տիրել զամբյուղից հետ եկած գնդակին: 28-ամյա ամերիկացին թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել 7-րդ խաղում անընդմեջ եւ կրկնել Մայքլ Ջորդանի ռեկորդը: «Չիկագոյի» լեգենդար բասկետբոլիստը ռեկորդը սահմանել էր 1989-ին: Դա Ռասել Ուեստբրուկի 12-րդ թրիփլ-դաբլն էր այս մրցաշրջանում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Օկլահոմա» – «Հյուսթոն»՝  99:102 (23:25, 26:30, 28:31, 22:16)

«Շառլոտ» – «Օռլանդո»՝ 109:88 (20:21, 32:25, 39:24, 18:18)

«Քլիվլենդ» – «Մայամի»՝ 114:84 (31:27, 26:19, 30:23, 27:15)

«Բոստոն» – «Տորոնտո»՝ 94:101 (28:25, 22:17, 18:33, 26:26)

«Մինեսոտա» – «Դետրոյտ»՝ 90:117 (20:25, 23:24, 25:33, 22:35)

«Դալաս» – «Ինդիանա»՝ 111:103 (25:27, 29:25, 31:25, 26:26)

«Լեյքերս» – «Ֆինիքս»՝ 115:119 (26:32, 26:30, 28:27, 35:30)

«Սակրամենտո» – «Նյու Յորք»՝ 100:103 (32:30, 21:24, 24:24, 23:25)

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։