Ելենա Չայկովսկայան կազմել է հայկական գեղասահքի զարգացման առաջարկություններ

22:44   9 դեկտեմբերի, 2016

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինիկինը քննարկել են հայկական գեղասահքի զարգացման հեռանկարները: Դեսպանը նախարարին է փոխանցել այդ ծրագրի իրագործման առաջարկությունների փաթեթը, որը կազմել է Խորհրդային Միության եւ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ելենա Չայկովսկայան, հաղորդում է Սպորտի նախարության մամուլի ծառայությունը:

«2016-2017 թվականները որոշիչ են 2018-ին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերից առաջ: Հենց այս ընթացքում է անհրաժեշտ ակտիվ աշխատել ձմեռային Օլիմպիական խաղերին լավ մասնակցելու համար»,- ասել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Դեսպանը ներկայացրել է նաեւ առաջարկություն՝ Երեւանում գործող Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի մարզիչների որակավորման բարձրացման վերաբերյալ:

«Հնարավոր է Երեւանում կազմակերպել սեմինարներ, որոնք կվարեն Չայկովսկայայի «Սպորտային վարպետության դպրոցի» մասնագետները: Նրանք միաժամանակ կարող են այդ ընթացքում մարզել նաեւ հայ մարզիկներին»,- նշել է դեսպան Վոլինկինը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։