Զլատան Իբրահիմովիչ. Հենրիխ Մխիթարյանը խփեց հրաշալի գոլ

01:35   9 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դրվատանքի խոսքեր է ասել թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որն ուկրաինական «Զարյայի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում անհատական գեղեցիկ անցումից հետո գրավել է մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը:

«Մխիթարյանն ամեն ինչ արեց բարձր արագությամբ, գնդակը գեղեցիկ անցկացրեց մրցակցի ոտքերի արանքով եւ վճռեց հանդիպման ելքը: Դա հրաշալի գոլ էր: Նա կատարեց գերազանց աշխատանք: Վստահ եմ, որ նա կշարունակի նույն ոգով, քանի որ Հենրիխը ամենաբարձր մակարդակի խաղացող է: Ես շատ ուրախ եմ նրա համար»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 2:0 հաշվով: Երկրորդ գոլը խփել է Իբրահիմովիչը: Մխիթարյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։