Հենրիխ Մխիթարյանը՝ հանդիպման լավագույն խաղացող

00:56   9 դեկտեմբերի, 2016

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի  «Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ»  հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը բացեց հանդիպման հաշիվը: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ գոլը խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ 1 միավոր հետ մնալով թուրքական «Ֆեներբահչեից», որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին»:

Եվրոպայի լիգա, A խումբ, 6-րդ տուր

«Զարյա» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:2

Հենրիխ Մխիթարյան, 48, Զլատան Իբրահիմովիչ, 88

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 0:1

Մուսա Սո, 22

A խմբի մրցաշարային դրությունը. «Ֆեներբահչե»՝ 13 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12, «Ֆեյենորդ»՝ 7, «Զարյա»՝ 2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։