Հենրիխ Մխիթարյանի գոլը, «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը

23:53   8 դեկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Օդեսայում 2:0 հաշվով առավելության հասավ ուկրաինական «Զարյայի» նկատմամբ եւ նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը առաջին անգամ աչքի ընկավ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հանդիպումներում: Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին:

88-րդ րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: 

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ 1 միավոր հետ մնալով թուրքական «Ֆեներբահչեից», որը վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին»:

Եվրոպայի լիգա, A խումբ, 6-րդ տուր

«Զարյա» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0:2

Հենրիխ Մխիթարյան, 48, Զլատան Իբրահիմովիչ, 88

«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 0:1

Մուսա Սո, 22

A խմբի մրցաշարային դրությունը. «Ֆեներբահչե»՝ 13 միավոր, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 12, «Ֆեյենորդ»՝ 7, «Զարյա»՝ 2:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։