Թոմաս Տուխել. Վայգլի համար դեռ վաղ է խաղալ «Ռեալում»

16:24   8 դեկտեմբերի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծիք է հայտնել, որ Յուլիան Վայգլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում թույլ տված սխալները վկայում են այն մասին, որ գերմանացի կիսապաշտպանի համար դեռ վաղ է հանդես գալ Արքայական ակումբում: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալը» հետաքրքրված է 21-ամյա գերմանացու ծառայություններով:

«Այս խաղում Վայգլը թույլ տվեց շատ սխալներ, որոնք չէին մտնում նրա խաղի մեջ: Այդ պատճառով կարող եմ ասել, որ նրա համար դեռ վաղ է խաղալ «Ռեալում»: Այդ ակումբի կազմում խաղալու համար Վայգլը պետք է հասնի այլ մակարդակի»,- մարզիչի խոսքը մեջբերում է Bernabeu Digital-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2:2 հաշվով էր ավարտել «Բորուսիայի» դեմ տնային խաղը՝ չպահպանելով 2 գոլի առավելությունն ու խմբի առաջին տեղը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։