Ավարտվեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը: Վերջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G ու H խմբերում ընդգրկված թիմերը:
F խմբում Մադրիդի «Ռեալը» 2:2 հաշվով խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ, թեեւ ընթացքում ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ առջեւում էր հաշվի մեջ՝ 2:0: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 12 միավորով մնաց երկրորդ տեղում: Դորտմունդի «Բորուսիան» 14 միավորով առաջինն է:
G խմբում երկրորդ ուղեգիրն ապահովեց պորտուգալական «Պորտուն», որը 5:0 հաշվով հաղթեց «Լեսթերին»: Անգլիայի չեմպիոնը առաջին տեղն ապահովել էր ժամանակից շուտ:
Խմբերում երրորդ տեղ գրաված թիմերը նվաճեցին Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրեր:
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր
Е խումբ
«Տոտենհեմ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 3:1
Դելե Ալի, 38, Հարի Քեյն, 45+2, Իգոր Ակինֆեեւ, 78, ինքնագոլ - Ալան Ձագոեւ, 33
«Բայեր» (Գերմանիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 3:0
Վլադլեն Յուրչենկո, 30, Յուլիան Բրանդտ, 48, Մորգան Դե Սանկտիս, 81, ինքնագոլ
Չիրացրած 11մ՝ Վենդել, 81 («Բայեր»)
E խմբի մրցաշարային դրությունը
«Մոնակո»՝ 11 միավոր, «Բայեր»՝ 10, «Տոտենհեմ»՝ 7, ԲԿՄԱ՝ 3
F խումբ
«Ռեալ» (Իսպանիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 2:2
Քարիմ Բենզեմա, 28, 53 - Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 61, Մարկո Ռոյս, 88
«Լեգիա» (Լեհաստան) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 1:0
Կոշտա Գիլյերմե, 30
Հեռացում՝ Ուիլյամ Կարվալյու («Սպորտինգ»), 85, երկրորդ դեղին քարտ
F խմբի մրցաշարային դրությունը
«Բորուսիա Դ.»՝ 14, «Ռեալ»՝ 12, «Լեգիա»՝ 4, «Սպորտինգ»՝ 3
G խումբ
«Պորտու» (Պորտուգալիա) - «Լեսթեր» (Անգլիա)՝ 5:0
Անդրե Սիլվա, 6, 64, 11մ, Խեսուս Կորոնա, 26, Յասին Բրահիմի, 44, Դիոգու Ժոտա, 77
«Բրյուգե» (Բելգիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 0:2
Բրանդոն Մեխելե, 8, ինքնագոլ, Մատիաս Զանկա Յորգենսեն, 15
G խմբի մրցաշարային դրությունը
«Լեսթեր»՝ 13, «Պորտու»՝ 11, «Կոպենհագեն»՝ 9, «Բրյուգե»՝ 0
H խումբ
«Լիոն» (Ֆրանսիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0
«Յուվենտուս» (Իտալիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:0
Գոնսալո Իգուաին, 52, Դանիելե Ռուգանի, 73
H խմբի մրցաշարային դրությունը
«Յուվենտուս»՝ 14, «Սեւիլիա»՝ 11, «Լիոն»՝ 8, «Դինամո Զագրեբ»՝ 0
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։