Կարյակին. Չեմպիոնական մրցամարտի ժամանակ Դոխոյանն ինձ օգնել է Մոսկվայից

20:24   7 դեկտեմբերի, 2016

Յուրի Դոխոյանը աշխատել է ինձ հետ Կարլսենի դեմ չեմպիոնական մրցամարտի ժամանակ, ասել է շախմատի աշխարհի տիտղոսի համար պայքարում պարտություն կրած ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը՝ խոսելով իր եւ ռուսաստացի հայտնի մարզիչի համագործակցության մասին։ Նշենք, որ Յուրի Դոխոյանը մի քանի տարի եղել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մարզիչը։ Մագնուս Կարլսենի հետ ժամանակին աշխատել է Կասպարովը։

«Յուրի Դոխոյանի հետ աշխատել ենք չեմպիոնական մրցամարտին նախորդած բոլոր հավաքների ժամանակ։ Մրցամարտի ժամանակ նա Մոսկվայում էր, գրեթե մեկ ամիս տնից դուրս չի եկել։ Մենք նրան Նյու Յորքից ուղարկում էինք հանձնարարությունները։ Երբ արթնանում էինք, ստանում էինք պատրաստի առաջարկներն ու պատասխանները։

Չեմպիոնական մրցամարտի պարգեւավճարս (400 հազար եվրո) տվել եմ կնոջս։ Նա կորոշի, թե ինչ անել։ Հավանաբար, մի լուրջ գնում կանենք։ Բնակարան եւ ավտոմեքենա ունեմ»,- Սերգեյ Կարյակինի խոսքը մեջբերում է matchtv-ն։

Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը՝ Կարյակինին պարտության մատնելով թայ-բրեյքի արագ խաղի պարտիաներում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։