Անդրես Ինյեստա. «Բարսելոնան» անկայուն է Պրիմերայում, պետք է շտկել դրությունը

19:54   7 դեկտեմբերի, 2016

«Բարսելոնան» անկայուն է Պրիմերայում, պետք է շտկել դրությունը, ասել է կատալոնական ակումբի իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան։ Ֆուտբոլիստը նաեւ չի ընդունում կարծիքը, որ իր բացակայությամբ թիմը ավելի վատ է խաղում։

«Չեմ կարծում, որ «Բարսելոնան» առանց ինձ խաղում է այլ ոճով։ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղը մարզական նշանակություն չուներ մեր թիմի համար, բայց մենք ցուցադրեցինք լավ խաղ։ Եթե հանդիպումը ինտենսիվ չի լինում, դառնում է ձանձրալի։

Ես եւ Դենիս Սուարեսն ունենք նմանություններ եւ տարբերություններ։ Մենք տարբեր տարիքի ենք, փորձի տարբերությունը մեծ է, մեզ համեմատելը ճիշտ չէ։

«Բարսելոնան» դեռ կարող է շտկել իր դրությունը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում։ Ես հավատում եմ, որ կարող ենք»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության 14 տուրից հետո «Բարսելոնան» 28 միավորով երկրորդ տեղում է եւ 6 միավոր հետ է «Ռեալից»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։