Թոմաս Տուխել. Նորմալ է, որ Օբամեյանգը ցանկանում է խաղալ «Ռեալում»

19:16   7 դեկտեմբերի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղից առաջ հայտարարել է, որ դրական է վերաբերվում թիմի գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ցանկությանը կարիերայի ընթացքում հանդես գալ նաեւ Արքայական ակումբում։

«Նորմալ է, որ Օբամեյանգը ցանկանում է ապագայում խաղալ «Ռեալում»։ Ամեն տաղանդավոր ֆուտբոլիստ ունենում է աշխարհի առաջատար ակումբներում խաղալու ձգտում։ Իսկ «Ռեալը» այդ կարգի ակումբների շարքում է»,- Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է AS-ը:

«Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։