Չեմպիոնների լիգա. «Ռեալի» հայտացուցակը, Տոնի Կրոսի վերադարձը

19:23   6 դեկտեմբերի, 2016

Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղին Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտավորել է 19 խաղացողի:

Մեկ ամսվա դադարից հետո կազմ է վերադարձել գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը ոտնաթաթի ոսկորի կոտրվածք էր ստացել: Ազդրի մկանային վնասվածքից հետո ապաքինվել է եւ երկու շաբաթ անց Արքայական թիմի հայտացուցակում է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան:

«Ռեալ». Կասիլյա, Նավաս, Յանյես – Կարվախալ, Պեպե, Ռամոս, Վարան, Դանիլո, Մարսելո, Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Մոդրիչ, Ասենսիո, Իսկո, Ռոնալդու, Բենզեմա, Մորատա, Վասկես:

Դեկտեմբերի 7-ին կայանալիք «Ռեալ» - «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

F խմբում վերջին տուրից առաջ Դորտմունդի «Բորուսիան» 13 միավորով առաջին տեղում է, «Ռեալն» ունի 11 միավոր: Երկու թիմերն էլ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։