15:41 6 դեկտեմբերի, 2016Ամեն ինչ արեցինք, որ հաղթանակներ ունենանք, բայց չստացվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը՝ մենկաբանելով Ռուսաստանի Սուպերլիգա-1-ից դուրս գալու մասին ակումբի որոշումը:
«Ինձ համար շատ ցավալի է, որ մենք դուրս ենք գալիս Ռուսաստանի լիգայից: Մենք ունեինք մեծ հույսեր, որ լավ արդյունքներ կունենանք եւ կզարգացնենք հայկական բասկետբոլը: Մեզ համար ամեն ինչ արվեց ակումբի ղեկավարության կողմից, որ մենք լինենք բարձունքում, ունենանք հաղթանակներ, բայց կրում էինք միայն պարտություններ:
Կարծում եմ՝ այսքանով չի ավարտվի «Ուրարտու» ակումբի կյանքն ու գործունեությունը: Աշխատավարձերն այդքան խնդիր չեն, մենք չունենք ֆինանսի խնդիր, աստիճանաբար տրվում են մեր աշխատավարձերը: Կփորձեմ այլ ակումբներում խաղալ, որպեսզի պահպանեմ մարզավիճակս»,- ասաց Ամիրան Ամիրխանով:
Հիշեցնենք, որ Սուպերլիգայում «Ուրարտուն» կրել է 9 պարտություն՝ չունենալով ոչ մի հաղթանակ: Ակումբի նախագահ Արա Պողոսյանը հայտարել է, որ թիմը հոգեբանորեն կոտրված է եւ Սուպերլիգայում հաղթանակ չի ունենալու:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.