Անտոնի Մարտիալ. Մենք սպասում ենք բարդ հանդիպում

16:52   6 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 5-ին պատմության մեջ առաջին անգամ կժամանի Օդեսա: Մեկ օր անց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում կմրցի ուկրաինական «Զարյայի» հետ:

Մանչեսթերում կայացած խաղում «Զարյան» պարտվել է 0:1 հաշվով: Փլեյ-օֆֆի ուղեգիրն ապահովելու համար «Մանչեսթեր Յունայթեդին» կբավարարի ոչ ոքի արդյունքը: «Զարյայի» համար խաղը մրցաշարային նշանակություն չունի: Թիմը խմբում վերջին տեղից բարձրանալու հնարավորություն չունի:

 «Մենք սպասում ենք բարդ հանդիպում: Տանը ամեն ինչ լավ ստացվեց, բայց հիմա կլինի այլ պայքար: «Զարյան» իր երկրպագուների ներկայությամբ հեղինակության համար կձգտի հասնել արդյունքի: Խաղալու ենք բարդ եղանային պայմաններում, շատ ցուրտ է լինելու: Բայց ամեն ինչ կախված կլինի հարմարվելու մեր որակներից: Կարեւոր է նաեւ հանդիպման նշանակության գիտակցումը»,- անգլիական թիմի 21-ամյա ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 8-ին կայանալիք «Զարյա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։