Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

18:41   5 դեկտեմբերի, 2016

Whoscored.com-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը 1 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 36 փոխանցումներից թիմակիցներին հասել է 83.3 տոկոսը: 27-ամյա ֆուտբոլիստը 1 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 2 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, 3 անգամ խլել է գնդակը, 3 անգամ էլ կասեցրել է մրցակցի գրոհը: Մխիթարյանը կանոնները չի խախտել, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում: Նրա դեմ «Էվերտոնի» ֆուտբոլիստները կանոնները խախտել են 3 անգամ:

Մխիթարյանը ստացել է 7.58 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդում» ամենաբարձր գնահատականին արժանացել է իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան՝ 7.82:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Հենրիխ Մխիթարյանին 85-րդ րոպեին փոխարինել է «Էվերտոնի» նախկին խաղացող, բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին, որը 88-րդ րոպեին խախտել է կանոնները սեփական տուգանային հրապարակում, իսկ դաշտի տերերը դիպուկ իրացրել 11 մետրանոցը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։