Պրեմյեր լիգայի վերջին 30 խաղերում Մոուրինյոն 90 հնարավորից վաստակել է 36 միավոր

16:09   5 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Պրեմյեր լիգայի վերջին 30 խաղերում վաստակել է ընդամենը 36 միավոր: Այդ խաղերում պորտուգալացի մասնագետը տարել է 9 հաղթանակ, 9 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ կրել 12 պարտություն, գրում է Squawka-ն:

Մոուրինյոն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ նախորդ մրցաշրջանի առաջին հատվածում աշխատում էր «Չելսիում», որից հեռացվել էր 2015-ի դեկտեմբերին: Պրեմյեր լիգայի 14-րդ տուրից հետո մանչեսթերցիները 21 միավորով 6-րդ տեղում են:

Անգլիայի առաջնության մեկնարկային 14 տուրերում Լուի վան Գալն ու Դեւիդ Մոյեսը «Մանչեսթեր Յունայթեդում» գրանցել էին ավելի լավ արդյունքներ, քան Մոուրինյոն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։