21:55 4 դեկտեմբերի, 2016Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «էվերտոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: 42-րդ րոպեին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն օգտվեց «Էվերտոնի» հոլանդացի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի սխալից եւ գրավեց դատարկ դարպասը: Ստեկելենբուրգը դուրս էր եկել տուգանային հրապարակից եւ չհասցրեց վերադառնալ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր: 85-րդ րոպեին նրան փոխարինեց Մարուան Ֆելաինին, որը խախտեց կանոնները սեփական տուգանային հրապարակում: 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Լեյթոն Բեյնսը: «Էվերտոնի» նախկին խաղացող Ֆելաինին 100-րդ հանդիպումն անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 21 միավորով բարձրացավ 6-րդ տեղ եւ 6 միավոր է զիջում 5-րդ տեղում գտնվող «Տոտենհեմին»:
Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
«Էվերտոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Լեյթոն Բեյնս, 89 - Զլատան Իբրահիմովիչ, 42
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.