«Լիվերպուլը» պարտվեց ավելացված երրորդ րոպեին բաց թողած գոլի հետեւանքով

19:24   4 դեկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բորնմութի» հետ եւ պարտություն կրեց ավելացված երրորդ րոպեին բաց թողած գոլի հետեւանքով՝ 3:4: «Բորնմութը» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Լիվերպուլին»:

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը բաց թողեց ընթացքում ունեցած 2:0 եւ 3:1 հաշվով առավելությունը: Դաշտի տերերը 76-րդ եւ 78-րդ րոպեին խփած գոլերի շնորհիվ կարողացան վերականգնել հավասարությունը, իսկ ավելացված ժամանակում խփել նաեւ հաղթանակ գոլը:

«Լիվերպուլը» 30 միավորով երրորդ տեղում է, 31 միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Արսենալը»: Առաջատար «Չելսին» վաստակել է 34 միավոր: «Բորնմութը» 18 միավորով 10-րդն է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 4:3

Կալում Ուիլսոն, 56, 11մ, Ռայան Ֆրեյզեր, 76, Սթիվ Քուկ, 78, Նաթան Ակե, 90+3 - Սադիո Մանե, 20, Դիվոկ Օրիգի, 22, Էմրե Ջան, 64



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։