Մրցավարը ներողություն է խնդրել Բունդեսլիգայի առաջատարի օգտին նշանակած 11 մետրանոցի համար

20:48   4 դեկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի «Ռեդ Բուլ Լայպցիգ» - «Շալկե» հանդիպման գլխավոր մարզիչ Բաստիան Դանկերտը հայտարարել է, որ սխալվել է Բունդեսլիգայի առաջատարի օգտին նշանակված 11 մետրանոցի դրվագում եւ ներողություն խնդրել: Մրցավարը համարել էր, որ «Շալկեի» դարպասապահ Ռալֆ Ֆերմանը խախտել է կանոնները Լայպցիգի թիմի հարձակվող Տիմո Վերների դեմ:

«Կրկնապատկերում երեւում է, որ սխալ է եղել: Ներողություն եմ խնդրում»,- մրցավարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Ռեդ Բուլ Լայպցիգը» «Շալկեին» հաղթել է 2:1 հաշվով եւ 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Բավարիան» հետ է 3 միավոր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։