Սերխիո Ռամոս. 1 միավորը 0-ից լավ է Բարսելոնայում

11:36   4 դեկտեմբերի, 2016

Շատ համառ խաղ էր Բարսելոնայում, մեկ միավորը 0-ից լավ է, ասել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, որի գոլը վերջին րոպեին փրկեց Արքայական թիմին Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Սուպերկլասիկոյում՝ 1:1:

«Ծանր պայքար էր: Երկու թիմերն էլ ձգտում էին վերահսկել գնդակը եւ թելադրել խաղը: Առաջին խաղակեսում մենք ավելի շատ պահեր ունեինք, բայց արդյունավետությունը պակասում էր: Մենք ստացանք արժանին մեր աշխատանքի համար: Մոդրիչը հրաշալի փոխանցում կատարեց, եւ ես ուրախ եմ, որ խփեցի այսքան կարեւոր գոլ:

Այո, «Բարսելոնայի» նկատմամբ արդեն ունենք 6 միավորի առավելություն, բայց մենք հանգիստ չենք, առջեւում դեռ շատ հանդիպումներ կան»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Ռեալը» 33-րդ հանդիպումն անընդմեջ պարտություն չի կրում:

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:1

Լուիս Սուարես, 53 - Սերխիո Ռամոս, 90

«Բարսելոնա». Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Սերխի Ռոբերտո, Ժերար Պիկե, Խավյեր Մասկերանո, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ (Անդրես Ինյեստա, 60), Անդրե Գոմեշ (Արդա Թուրան, 78), Լիոնել Մեսի, Նեյմար (Դենիս Սուարես, 87), Լուիս Սուարես:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ (Մարիանո Դիաս, 86), Իսկո (Կազեմիրո, 66), Լուկաս Վասկես, Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա (Մարկո Ասենսիո, 78)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։