18:52 10 հուլիսի, 2012NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։
Հովհաննես Դավթյան, ձյուդո, 60 կգ քաշային կարգ
Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 25-ին։
Ամուսանացած է, ունի որդի
Օլիմպիական տատամի է դուրս գալու հուլիսի 29-ին
Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն է (2007, 2012), աշխարհի սուպերգավաթակիր, աշխարհի գավաթակիր, «Մեծ սաղավարտի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, «Գրան Պրի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009)։
Ձյուդոյով սկսել է զբաղվել 12 տարեկանից մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ եւ մինչեւ հիմա Հովհաննես Դավթյանի անհատական մարզիչը Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարեն Սիմոնյանն է:
Օլիմպիաական խաղերի ուղեգիրը նվաճել է 2011 թվականի ընթացքում, վաստակելով համապատասխան վարկանիշային միավորներ, որոնք էլ ի վերջո ապահովել են Լոնդոնում հանդես գալու իրավունքը:
Անհատական մարզիչն է Կարեն Աբաղյանը
Հավաքականի գլխավոր մարզիչն է Ադրիան Կրիոտուրուն
Հավաքականի մարզիչն է Արթուր Գեւորգյանը
Հովհաննես Դավթյան
«Կարծում եմ՝ գաղտնիք բացած չեմ լինի եթե ասեմ, որ մեկնելու եմ Լոնդոն միայն հաղթանակի հասնելու նպատակով: Թե ինչպես եւ ինչքանով դա կհաջղվի, ցույց կտա ժամանակը: Օլիմպիական պարգեւը բոլոր մարզիկների երազանքն է, ես էլ մեկնելու եմ երազանքը իրականություն դարձնելու համար»:
Կարեն Սիմոնյան
«Հովհաննեսը օժտված է բարձակարգ ձյուդոիստի բոլոր հատկանիշներով: Սակայն մրցումներում դա դեռեւս չի ապահովում վերջնական հաղթանակը: Ձյուդոն այնպիսի մարզաձեւ է, որ այստեղ մանրուքներ չկան, միեւնույն ժամանակ մանրուքները կարող են խոչընդոտել մարզիկին հաջողության հասնելու համար: Շատ կարեւոր է մրցումներին մոտենալ լավ մարզավիճակով: Հուսով եմ՝ ուրախանալու առիթ կունենանք»:
Մինչեւ Լոնդոն մեկնելը Հայաստանի հավաքականի կազմում Հովհաննես Դավթյանը հավաքի մասնակցեց Ծաղկաձորում, որից հետո հավաքականը մեկնելու է Ռումինիա նախապատրաստական վերջնական փուլը անցնելու համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.