Ռուսական Պրեմյեր լիգայի առաջատար «Սպարտակը» պարտվեց՝ 0:4

23:41   1 դեկտեմբերի, 2016

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջատար Մոսկվայի «Սպարտակը» 16-րդ տուրում հյուրընկալվել է Սամարայի «Կռիլյա Սովետովին» եւ պարտություն է կրել 0:4 հաշվով: «Սպարտակը» նախքան այս վեց անընդմեջ հաղթանակ էր տարել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում: «Կռիլյա Սովետովը» «Սպարտակին» չէր հաղթել 2009թ. նոյեմբերից: Բացի այդ սա «Կռիլյա Սովետովի» ամենախոշոր հաշվով հաղթանակն է սպարտակցիների նկատմամբ:

Իտալացի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերայի ղեկավարությամբ «Սպարտակը» կրեց ամենախոշոր պարտությունը, սակայն 37 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ունի 34 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 16-րդ տուր

«Կռիլյա Սովետով» - «Սպարտակ»՝ 4:0

Մոլո, 17, 11մ, Տկաչեւ, 45+2, Պասկուատո, 59, Կորնիլենկո, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։