01:52 1 դեկտեմբերի, 2016«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում առավելության հասնելով «Վեստ Հեմի» նկատմամբ՝ 4:1: Հանդիպման մեկնարկից առաջ թիմերն ու երկրպագուները լռության րոպեով հարգեցին ավիաաղետի զոհ դարձած բրազիլական «Շապեկոենսեի» ֆուտբոլիստների եւ մարզիչների հիշատակը: Թիմերը խաղացին սգո սեւ թեւկապերով:
Արդեն երկրորդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կրնկով կատարած փոխանցումից հետո շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացեց հաշիվը: 35-րդ րոպեին հյուրերը վերականգնեցին հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Էշլի Ֆլեթչերի գոլի շնորհիվ:
Ընդմիջումից հետո Հենրիխ Մխիթարյանը աչքի ընկավ երկրորդ գոլային փոխանցումով: Նրա սուր փոխանցումից հետո հաշիվը 2:1 դարձրեց Անտոնի Մարտիալը: Ֆրանսիացին դարձավ նաեւ դուբլի հեղինակ՝ 3:1: 90-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Ավելացված երրորդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց նաեւ Իբրահիմովիչը:
Կիսաեզրափակիչում են նաեւ «Լիվերպուլը», «Հալ Սիթին» եւ «Սաութհեմփթոնը»:
Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ»՝ 4:1
Զլատան Իբրահիմովիչ, 2, 90+3 Անտոնի Մարտիալ, 48, 62 – Էշլի Ֆլեթչեր, 35
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.