00:01 29 նոյեմբերի, 2016Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտի 12-րդ դասական պարտիայում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ռուսաստանի հավակնորդ Սերգեյ Կարյակինը 30-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի՝ անցկացնելով ամենակարճ պարտիան այս մրցախաղում (35 րոպե): Սպիտակ ֆիգուրներով խաղում էր Կարլսենը:
Հաշիվը հավասար է՝ 6:6: Հիշեցնենք, որ 12 պարտիաներից 10-ն ավարտվել են ոչ ոքի:
Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 30-ին (Կարլսենի ծննդյան օրն է՝ 26-ամյակ) անցկացվելիք թայ-բրեյքում, որը կմեկնարկի արագ շախմատի 4 պարտիաներով՝ 25 րոպե + 10 վայրկյան ամեն քայլի համար: Եթե արագ շախմատի 4 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, կանցկացվի կայծակնային խաղի 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան ամեն քայլին: Անհրաժեշտության դեպքում, կանցկացվի եւս չորս բլից՝ երկուական պարտիաներով:
Ոչ ոքի արդյունքի դեպքում, կնշանակվի «արմագեդոն»՝ մեկ պարտիա: Սպիտակ ֆիգուրներով շախմատիստը կունենա 5 րոպե, մրցակիցը՝ 4: Սակայն սպիտակ ֆիգուրներով հանդես եկողը պարտավոր է հաղթել: Ոչ ոքին կնշանակի սեւ ֆիգուրներով խաղացած գրոսմայստերի հաղթանակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.