«Ֆուտզալ բիզնես լիգա». Խմբերի հաղթողները հասան եզրափակիչ

16:14   28 նոյեմբերի, 2016

Երեւանի «Միկա» մարզադահլիճում ավարտին մոտեցող «Ֆուտզալ բիզնես լիգայի» «Բ» մրցաշարում նոյեմբերի 27-ին անզկացվել են կիսաեզրափակիչի խաղերը:

«Պարման» ամբողջ խաղի ընթացքում ունենալով խաղային եւ տարածքային զգալի առավելություն, 4:1 հաշվով հաղթել է «Թեմուրնոցին»: Եզրափակիչի մյուս ուղեգիրը բաժին հասավ ԱԿԲԱ-ն, որը հետխաղյա 6 մետրանոց հարվածներով հաղթեց «Վեգային»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով:

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ն 100 տոկոսանոց ցուցանիշ էր գրանցել B խմբում, իսկ «Պարման» հաղթել էր A խմբում՝ 6 խաղում տանելով 5 հաղթանակ եւ մեկ խաղ ավարտելով ոչ ոքի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։